07 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Երևանի փողոցները աղ ու ավազ են

Մայրաքաղաքում տեղացած ձյան հետևանքները վերացնելու նպատակով փետրվարի 7– ի երեկոյան ժամը 19–ից սկսած և անցած գիշերվա ընթացքում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների կոմունալ ծառայությունների կողմից ձյան մաքրման աշխատանքներ են իրականացվել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների փողոցներում անխափան երթևեկություն ապահովելու ուղղությամբ:

Մաքրման աշխատանքներում ընդհանուր առմամբ ներգրավվել է 163 միավոր հատուկ տեխնիկա։ Օգտագործվել է շուրջ 190տ աղ և 440խմ ավազ։ Աշխատանքներին ներգրավվել են նաև քաղաքապետարանի ենթակայության բոլոր կառույցների համապատասխան մեքենամեխանիզմները։ Ձյան մաքրման աշխատանքներին օժանդակելու քաղաքապետարանի կոչին արձագանքել են նաև մայրաքաղաքում գործող շինարարական կազմակերպություններ՝ տրամադրելով համապատասխան տեխնիկա։ Ձյան մաքրման աշխատանքները բոլոր վարչական շրջաններում շարունակվում են։

Henaran.am-ին փոխանցում են Երևանի քաղաքապետարանի լրատվական  ծառայությունից

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ