14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ավտոճանապարհների վիճակը ժ.15:00 դրությամբ

ՀՀ ԱԻ նախարարությունըտեղեկացնում է, որ փետրվարի 8-իժամը 15.00-ի  դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց և տեսանելիության վատթարացում:

Ձնաբքի և վատ տեսանելիությանպատճառով փակ են Գեղարքունիքիմարզում` Սելիմի լեռնանցքը (Մադինա գյուղից սկսած), Տավուշի մարզում`Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Գյումրի-Վանաձոր, Գյումրի-Ամասիա, Գյումրի-Բավրա, Գյումրի-Արմավիր, Վանաձոր-Ալավերդի-Ախթալա ավտոճանապարհները:

ժամը 14.00-ի դրությամբ, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրը բաց է: Անվտանգ երթևեկությունը ապահովելու նպատակով բոլոր միջոցները մոբիլիզացված են, և հանրապետության ողջ տարածքով կատարվում են ձյունից մաքրման, աղով և ավազով մշակման ինտենսիվ աշխատանքներ:

Ինչպես հաղորդում են ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, Վրաստանի Հանրպետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն ժամը 15.00-ի դրությամբ առատ ձյան տեղումների պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի (Պոստա)- Լարսի հատվածում երթևեկությունը արգելված է տրեյլերների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Կիսատրեյլերների և այլ մեքենաների համար երթևեկությունը թույլ է տրվում հակատեղապտտման շղթաների օգտագործելու պարագայում: Երթևեկությունը բաց է 2 տանող կամրջակներով մեքենաների համար:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ