10 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Կարող ենք, ուզում ենք եւ անում ենք. վարչապետ

“Չե՞ք կարող կանխել գնաճը , թե՞ չեք ուզում”: Այսօր լրագրողներից մեկը վարչապետ Տիգրան Սարգսյանին այս հարցն ուղղեց ու նկատեց, որ ստացվում է,որ կառավարությունն անտեսում է գնաճը կանխելու մասին ՀՀ նախագահի հանձնարարականը: Հարցի առաջին մասը բավականին զբարճացրեց վարչապետին եւ վերջինս նկատեց, թե երրորդ տարբերակը չկա՞: Ավելի լուրջ պատասխանելով, Տիգրան Սարգսյանը նշեց.”Կարող ենք, ուզում ենք եւ անում ենք եւ սա է փաստը”:

Տիգրան Սարգսյանը նկատեց, որ այն շրջանում, երբ գնաճի շուրջ նախագահի հանձնարարականը եղավ, գնաճը երկու անգամ ավելի բարձր էր եւ կառավարության  առջեւ խնդիր դրվեց այն իջեցնել ծրագրային ցուցանիշների մակարդակին, ինչը, վարչապետի խոսքով, կառավարությունն իրականացրել է: “Գնաճը տարվա կտրվածքով կազմել է չորս ու յոթ տոկոս, որը ամբողջությամբ գտնվում է ծրագրային ցուցանիշի շրջանակներում”,-ասաց վարչապետն ու նկատեց, որ պարզապես լրագրողը չի ուզում իրականությունը ներկայացնել ժողովրդին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ