22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանի արտգործնախարարը պատասխանել է Իսրայելի գործընկերոջը.Հայոց Ցեղասպանությունը` Գենոցիդն է.

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Ազգային ժողովում անդրադարձել է  Իսրայելի արտգործնախարար Լիբերմանի այն խոսքերին, թե Հոլոքոստ տերմինը կիրառելի չէ Հայոց Ցեղասպանության առումով, մոռանալով Հիտլերի խոսքերը “թե ով է այժմ հիշում հայերի ջարդերը”:

 “Նախ եւ առաջ, որեւէ մեկը Հոլոքոստ տերմինը չի կիրառում Հայոց ցեղասպանությունը բնութագրելու համար: Հայոց Ցեղասպանությունը բնութագրվում է Գենոցիդ տերմինով: Եւ ոչ միայն այն պատճառով, որ տասնյակ երկրների եւ մի շարք միջազգային կազմակերպություններ ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը: Երբ Ռաֆաել Լեմկինը առաջին անգամ առաջարկեց Գենոցիդ տերմինը՝  նա հիմնվում էր հենց Հայոց մեծ Եղեռնի օրինակի վրա:

Հետագայում այդ տերմինը սկսվեց կիրառվել տարբեր միջազգային ատյանների կողմից տարբեր միջազգային փաստաթղթերում: Կցանկանայի նաեւ հիշեցնել, որ Երուսաղեմի Հոլոքոստի եւ Ցեղասպանության ինստիտուտի տնօրեն Իսրաել Չարնին ասել է, որ Իսրայելը պետք է վերջ դնի իր բառախաղին և վերջապես ճանաչի Հայոց Ցեղասպանությունը:

Չարնին ինչ-որ քաղաքական հաշվարկներով չի առաջնորդվել, երբ այդպիսի բան է ասել: Իսրայելում բոլորն էլ լավ գիտակցում են,  որ Չարնին լավ գիտի, թե ինչ է նշանակում  Հոլոքոստ եւ Ցեղասպանություն”,-ասել է Նալբանդյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ