Ոստիկանապետի մոր ազգանվան առեղծվածը
Սոցկայքերում այս օրերին քննարկվում է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մորական ազգանունը` Ֆրանգուլյան, թե … Սա, թերեւս անձնական բնույթի հարց է, բայց հետաքրքրությունը մեծ է այնքանով, որ պայմանավորված է “Հայկական ժամանակի” լրագրող Հայկ Գեւորգյանի գործով տուժած Աշոտ Ֆրանգուլյանով: Ըստ շրջանառվող լուրերի, տուժողը ոստիկանապետի բարեկամն է `մորական կողմից:
Ոստիկանության հասարակայության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Henaran.am-ի հետ զրույցում պաշտոնապես հերքեց այդ լուրը:
“Ոստիկանապետի մոր օրիորդական ազգանունը` Ֆրանգյան էր, ամուսնանալուց հետո փոխել եւ Գասպարյան է դարձել: Հիմա թե ինչ կապ ունեն Ֆրանգուլյանն ու Ֆրանգյանը, դատողությունը թողնում եմ Ձեզ”,-ասաց Ահարոնյանը: