15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Եթե չմերժեր, կդադարեր կառավարություն լինելուց. Վահան Հովհաննիսյան

“Իսկ Դուք ի՞նչ էիք սպասում, որ չպե՞տք է մերժեր, եթե կառավարությունը համաձայնվի դրան, շատ շուտով կդադարի կառավարություն լինելուց, որովհետեւ քաղաքական ուժը, որի վրա հենվում է, կկորցնի մեծամասնությունը պառլամենտում:

Տեղի կունենա այն, ինչ ուզում է մեր ողջ ժողովուրդը, բացի իրենցից, դրա համար էլ մերժել են”,-Henaran.am-ին այսօր ասել ՀՅԴ-ական պատգամավոր Վահան Հովհաննիսյանը` մեկնաբանելով 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ ՀՅԴ-ի եւ “Ժառանգության” ներկայացրած օրենսդրական նախաձեռնության մերժումը կառավարության կողմից:

Henaran.am –ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ կառավարությունն այսօրվա նիստին բացասական եզրակացություն տվեց ԱԺ պատգամավորներ Ստյոպա Սաֆար­յա­նի, Արծվիկ Մինասյանի, Վահան Հովհաննիսյանի եւ Արմեն Մարտիրոսյանի` օրենսդրական նա­խա­ձեռնության կարգով ներկայացրած “ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին”, “Ազգային ժողովի կանոնակարգ” ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին” եւ “Սահմանադրական դատարանի մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին” ՀՀ օրենքների նախագծերը:

Henaran.am-ի հարցին, թե այս դեպքում որքանով արդյունավետ կլինեն հարցի շուրջ կայանալիք խորհրդարանական լսումները,որոնք նախատեսված են փետրվարի 15-ին, Վահան Հովհաննիսյանը պատասխանեց.”Ամեն դեպքում որեւէ հարցի հրապարակային քննարկումը դրական նշանակություն ունի, որովհետեւ տեսակետները բացատրելու հնարավորություն կլինի”:

Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում  100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցելու վերաբերյալ խորհրդարանական լսումներ կանցկացվեն, որոնք հրավիրվել են խորհրդարանական երեք ուժերի` ՀՅԴ-ի, “Ժառանգության” եւ ԲՀԿ-ի պահանջով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ