22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Եվրատեսիլյան կրքերը շարունակվում են. Ադրբեջանը շահարկում է Բաքվի հայերին

Ադրբեջանում Եվրատեսիլյան կրքերը շարունակվում են: Հետաքրքիր է այն հանգամանքը, որ ադրբեջանական առաջատար կայքերն ավելի հազվադեպ են անդրադառնում սեփական մասնակցին, քան թե այն հարցին՝ վերջապես ով է ներկայացնելու Հայաստանը Եվրատեսիլին:

“Европа плюс” ռադիոկայանը, համաձայն ադրբեջանական ԶԼՄ-ների, Բաքվի հայերի մասին հատուկ նյութ է պատրաստել, որի ընթացքում ասվել է.  “Եվրատեսիլ 2012-ի ժամանակ մեծ հետաքրքրություն է առաջացնում հենց Բաքվի հայերի տեսակետը:

Պարզվում է՝ այս իրադարձությունը եւս մի լավ առիթ է նրանց համար՝ Բաքու վերադառնալու. չէ՞ որ Բաքվում ծնված հայերի մեծ մասը ճակատագրի բերումով հայտնվել է եվրոպական մի շարք երկրներում…”: Ապա հնչում է Բաքվի հայերից մեկի՝ համացանցային ֆորումում թողած գրառումը՝ համաձայն որի վերջինս երազում է կրկին գալ Բաքու, որտեղ շատ հարազատներ ու ադրբեջանցի մտերիմ ընկերներ ունի:

Այս հրապարակումը բազում կասկածների տեղիք է տալիս, հատկապես, երբ տառապանքս փորձ ունի: Մեկ անգամ չէ, որ հարեւան ադրբեջանցիների քարոզչությունը փուչիկի պես տրաքել է, բացահայտելով կեղծ մոտիվը:

Նախ փորձեցի “Европа плюс” ռադիոկայանի կայքում գտնել այն հաղորդումը, որի մասին տեղեկացնում էին ադրբեջանական կայքերը, սակայն անվանում չէին նշում: Կայքում նմանատիպ հաղորդում չկար: Եվ եթե անգամ լիներ, ապա հաղորդավարը պետք է որ հիշատակեր Բաքվից սերող այն հայի անունը, որն այդքան “երազում” էր Բաքուն տեսնել:

Ավելին, բացակայում է նաեւ այն համացանցային ֆորումի անունը, որտեղից էլ ընթերցվել էր գրառումը: Այս ամենը հիշեցնում է ադրբեջանական մամուլի կողմից վատ բեմադրված թատրոն, որն ունեցել է իր նախատիպը:

Դեռեւս ամիսներ առաջ Բաքուն շահարկում էր Բաքվի հայերին՝ ներկայացնելով իբր նրանց հետ բացառիկ մի հարցազրույց՝ առանց անուններ նշելու, առանց տեագրության եւ առանց լուսանկարների:

Անի Մարգարյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ