27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Սիրիային վերաբերող բանաձեւը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Սիրիային վերաբերող բանաձեւը, որը կոչ է անում նախագահ Բաշար Ալ-Ասադին պաշտոնաթող լինել եւ խստորեն դատապարտում է նրա վարչակարգի կողմից մարդու իրավունքների խախտումը, հայտնում է “AFP”-ը:

ԱՄՆ-ի եւ Եվրոպայի մի շարք երկրների աջակցությամբ Արաբական երկրների լիգայի կազմած բանաձեւին կողմ են քվեարկել Գլխավոր ասամբլեայի 193 անդամ-երկրներից 137-ը: Դեմ են եղել 12-ը, իսկ 17-ը` ձեռնապահ են մնացել:

Դեմ քվեարկած երկրների թվում են Ռուսաստանը եւ Չինաստանը: ՄԱԿ-ում  Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը քվեարկությունից հետո հայտնել է, որ բանաձեւը սիրիական ղեկավարությունը մեկուսացնելու փորձ է, եւ այն անվանել է “անհավասարակշիռ”:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի  նմանատիպ բանաձեւի նախագիծը Ռուսաստանի եւ Չինաստանի կողմից արգելափակվեց հունվարի վերջին: Ի տարբերություն Անվտանգության խորհրդի` Գլխավոր ասամբլեայում քվեարկող երկրներից ոչ մեկը վետոյի իրավունք չունի:

2011-ի դեկտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել էր Սիրիային վերաբերող բանաձեւ: Այդ ժամանակ Սիրիայի իշխանությունների գործողությունները դատապարտող բանաձեւին 193 անդամ-երկրներից  կողմ էին քվեարկել 133-ը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ