Սիրիայում կայացել է նոր Սահմանադրության քվեարկությունը /վիդեո/
Սիրիայում ավարտվել է նոր Սահմանադրություն անցկացնելու քվեարկությունը: Ըստ նախնական տվյալների` քվեարկությանը մասնակցել է ընտրազանգվածի 60 տոկոսը: Իշխանությունները քվեարկությունը կայացած են համարում, տեղեկացնում է Ռուսաստանի Առաջին ալիքը:
Քվեարկության սրահում միայն մեկ քվեախցիկ է եղել, սակայն նույնիսկ հերթ չի գոյացել: Դամասկոսի բնակիչները նույնիսկ ներս չեն մտնում, քվեաթերթիկը լրացրել են մուտքի մոտ: Քվեաթերթիկներում միայն 2 տարբերակ է` Սահմանադրությանը կողմ կամ դեմ:
Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի հակառակորդները քվեարկությունն անվանել են “ծաղրանք դեմոկրատիայի վրա”: Գրոհայինները շարունակում են սիրիական քաղաքներում մարտնչել բանակի հետ: Ամեն օր մահանում են խաղաղ բնակիչներ, սիրիական բանակի զինվորներ եւ լրագրողներ:
Հազարավոր ցուցարարներ պատրաստվում են հավաքվել Դամասկոսի կենտրոնում` աջակցելու քվեարկությանը եւ այն փափոխություններին, որոնք կարող են տեղի ունենալ, եթե նոր Սահմանադրությունն անցնի: Փոփոխությունները նրանք պահանջում են ոչ թե զենքով, այլ ` դրոշները ձեռքներին:
Նոր հիմնական օրենքն ուժի մեջ կլինի վերջնական արդյունքների ամփոփումից հետո: Մայիսին սիրիացիները կմասնակցեն առաջին ազատ խորհրդարանական ընրություններին, որոնց կմասնակցեն նոր կուսակցություններ եւ շարժումներ, որոնց մեծ մասին ընտրողները դեռ նոր են ծանոթանալու: