09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Սիրիացիները կողմ են քվեարկել նոր Սահմանադրությանը

Սիրիայի բնակչությունը իր աջակցությունն է հայտնել նոր Սահմանդրությանը, տեղեկացնում է “Reuters”-ը:

Նոր օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել ընտրողների 89 տոկոսը: Ըստ պաշտոնական տվյալների` քվեարկությանը մասնակցել է գրանցված ընտրողների  57,4 տոկոսը:

Նոր սահմանադրության տեքստը կազմվել է հատուկ հանձնախմբի կողմից, որի կազմում են եղել հայտնի իրավաբաններ, գիտնականներ, քաղաքական գործիչներ եւ Սիրիայի հասարակական գործիչներ: Նոր Սահմանադրության համաձայն երկրում բազմակուսակցական համակարգ է հաստատվելու, ինչպես նաեւ սահմանափակվելու է նախագահության ժամկետը մեկ մարդու համար:

Միաժամանակ քննադատները կարծում են, որ նոր Սահմանադրությւոնը եւս նախագահին անսահմանափակ իշխանություն է տալիս եւ էականորեն սահմանփակում է կուսակցություններին անդամակցելու քաղաքացիների իրավունքները:

Սիրիական ընդդիմությունը նախօրոք ասել էր, որ չի ընդունելու քվեարկության արդյունքները: Բաշար Ալ-Ասադի հակառակորդները կարծում են, որ նոր օրենք կարող է ընդունվել եւ գործել միայն վերջինիս հրաժարականից հետո:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ