Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական ճանաչեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը
Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական է ճանաչել ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը: Օրինագծին դեմ հանդես եկած խորհրդարանականները, դրա սահմանադրականությունը վիճարկելու նպատակով, դեռ հունվարի 31-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդ դիմում էին ներկայացրել:
Նկատենք, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ եթե Սահմանադրական խորհրդում ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը չընդունվի, ապա ինքն անմիջապես այլ օրինագիծ:
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը ձայների զգալի մեծամասնությամբ` 127 կողմ, 86` դեմ, հավանություն տվեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Հայ ժողովուրդը երախտագիտության բուռն արձագանքով իր շնորհակալությունն ուղղեց Ֆրանսիային եւ Նախագահ Սարկոզիին: