16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

ՄԱԿ-ն ու ԲՀԿ-ն միասին` դեպի ԱԺ ընտրություններ /վիդեո/

Այսօր կայացավ Միավորված Ազգային Կուսակցության/ՄԱԿ/ հերթական համագումարը: ՄԱԿ կուսակցության նախագահ վերընտրվեց Գուրգեն Արսենյանը, ով ներկայացրեց վաղվա Հայաստանի իր պատկերացումներն ու տեսլականը: Համագումարի ընթացքում ՄԱԿ կուսակցությանը հյուրընկալեցին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, նրա մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը, ՀՀ նախկին արտգործնախարար, աժմ արդեն ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

ՄԱԿ համագումարում քվեարկությամբ որոշվեց միանալ ԲՀԿ կուսակցությանը եւ միասնական ցուցակով մասնակցել ընտրություններին:

‘’Կարծում եմ մեր կուսակցության նպատակներն ու գաղափարները համահունչ են ԲՀԿ-ին: Ահա ինչու որոշում կայացրեցի համագումարի քվեարկությանը դնել ԱԺ ընտրություններին ԲՀԿ հետ միասնական ցուցակով գնալու հարցը’’,- ասաց Գուրգեն Արսենյանը:

Գագիկ Ծառուկյանն իր ելույթում ողջունեց ՄԱԿ համագումարի կայացրած որոշումը` հույս հայտնելով, որ միասնական ջանքերով իրենք կարող են կառուցել հզոր ու բարգավաճ Հայաստան: Գագիկ Ծառուկյանը չպատասծանեց լրագրողների հարցերին` ասաց միայն, որ կուսակցության համամասնական ցուցակը դեռ պատրաստ չէ:
http://youtu.be/187k3GcxDvE

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ