24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հերթական ադրբեջանական ապատեղեկատվությունը

Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից այսօր տարածված տեղեկությունն առ այն, թե իբր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի Մարտունու պաշտպանական ուղղությամբ արձանագրված հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում ղարաբաղյան դիրքապահների կողմից վիրավորվել է Ադրբեջանի ԶՈՒ սպա Փյարվին Ալիեւը, հերթական նպատակաուղղված ապատեղեկատվություն է, որն առավելապես միտված է մի կողմից միջազգային հանրության շրջանում հայկական զինուժը ներկայացնել նախահարձակի դերում, իսկ մյուս կողմից՝ սեփական բանակում տիրող բարձիթողի վիճակը պարտակել իր իսկ ժողովրդից:

Իսկ իրականությունն այն է, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, փետրվարի 28-ին ոչ միայն շարունակել են հարգել հակամարտ կողմերի միջեւ ձեռքբերված հրադադարի մասին պայմանավորվածությունը, այլեւ ձեռնպահ են մնացել հակառակորդի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողություններին պատասխանելուց:

Միայն այն փաստը, որ հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ փետրվարի 27-ի լույս 28-ի գիշերը ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները հրադադարի պահպանման ռեժիմը խախտել են շուրջ 45 անգամ եւ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքապահների ուղղությամբ արձակել ավելի քան 200 կրակոց, պերճախոս վկայությունն է այն բանի, որ Բաքվի քարոզչությունն, իր սովորության համաձայն, ամեն ինչ շարունակում է ներկայացնել գլխիվայր:

Henaran.am-ին հաղորդում են ԼՂՀ ՊՆ լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ