Փակ եւ դժվարանցանելի ճանապարհները 17:00 դրությամբ
Փետրվարի 29-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Փակ է Սելիմի լեռնանցքը`Գեղարքունիքի մարզի հատվածում: Դժվարանցանելի է Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհը եւ Ապարան-Ռյա Թազա ավտոճանապարհը: ԱԻ նախարարությունը խնդրում է զերծ մնալ վերոնշյալ ճանապարհերով երթեւեկելուց:
Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները եւ երթեւեկության անվտանգությունը իրականացվում են “ՃՇՇ”-ների եւ ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ:
Փետրվարի 29-ի ժամը 17.00-ի դրությամբ Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Վրաստաբնի տարածքում եղանակը զգալիորեն վատացել է, եւ առկա է ձնահյուսքի վտանգ:
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ավտոճանապարհի երթեւեկությունը արգելված է տրեյլերների, կիսատրեյլերների եւ 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար: Այլ մեքենաների համար երթեւեկությունը թույլ է տրվում հակատեղապտտման շղթաների օգտագործելու պարագայում, ինչպես նաեւ 2 տանող կամրջակներով ավտոմեքենաների համար:
Henaran.am-ին հաղորդում են ԱԻՆ լրատվական ծառայությունից