22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ով է կերել 15 հազար կիլոգրամից ավել թունաքիմիկատը.

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, նրան ենթակա համապատասխան կազմակերպություններն ինչպե՞ս են իրականացրել բույսերի պաշտպանության միջոցառումները 2009-2010թթ. ընթացքում:

Բոլորովին վերջերս պարզվել է, որ այդ տարիներին գյուղացիական տնտեսությունների միջոցով պայքար է իրականացվել համապատասխանաբար` 73200 հա և 136944 հա ցանքատարածքներում, որի համար մարզպետարաններին տրամադրվել է 26268 կգ ցինկի ֆոսֆիդ: Մինչդեռ, համաձայն նորմերի, պետք է տրամադրվեր դրա կեսից էլ քիչ` 10507 կգ:

Փաստն այն է, որ սահմանված նորմաներից ավելի է տրամադրվել 15761 կգ, ինչով հնարավոր էր պայքար իրականացնել 2.5 անգամ ավելի շատ տարածքներում՝ 2009թ.-ին 183 000, իսկ 2010թ.-ին` 342 360 հեկտարի վրա:

Թերևս մնում է պարզել, թե 15 հազար կիլոգրամից ավելի ցինկի ֆոսֆիդն ո՞ւմ է բաժին հասել` հասարակության, պետության վնասատուների՞ն (յուրացման տեսքով), թե՞, այնուամենայնիվ, թույնի այդ մեծ զանգվածը նորմային գերազանցող չափաբաժնով շաղ է տրվել բույսերի, հողի վրա ու բույսերի, կենդանիների միջոցով անցել մարդկանց օրգանիզմ, առնվազն` թունավորել շրջակա միջավայրը:

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ