17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ումա Տուրմանը հղի է

Ռեժիսոր Քվենտին Տարանտինոյի մուսա դերասանուհի Ումա Տուրմանը կրկին հղի է իր ընկերոջից` շվեյցարացի գործարար Արպադ Բուսոնից: Այս զույգն արդեն մի քանի տարի միասին է:

41-ամյա Ումայի հղիության մասին հայտնել է նրա պաշտոնական ներկայացուցիչը, սակայն դերասանուհին եւ նրա սիրեցյալն առայժմ որեւէ հարցազրույց չեն տվել լրագրողներին: Հայտնի չէ նույնիսկ` Ուման հղիության որ ամսում է:

Սա Տուրմանի եւ Բուսոնի համատեղ առաջին երեխան կլինի: Ուման 2 երեխա ունի` 13-ամյա Մայան եւ 10-ամյա որդի Լեոնը, որոնք երկուսն էլ դերասան Իթան Հոուքի հետ ամուսնությունից են:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ