07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Վատ եղբոր խոստովանությունը

Մարտի 3-ին ոստիկանության Նոր  Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 17.00-ի սահմաններում 1975 թ. ծնված Արթուր Դ.-ն որսորդական հրացանից կրակել է եղբոր` Ռաֆիկ Դ.-ին պատկանող ‘Գրանդ Չերոկի’ մակնիշի ավտոմեքենայի վրա, որից հետո երկու անգամ կրակել է նույն եղբորը պատկանող` Ջուղայի փողոցում գտնվող բնակարանի պատուհանին, այնուհետեւ ‘ԲՄՎ’ մակնիշի ավտոմեքենայով հեռացել է:

Դեպքի վայրի զննությամբ՝ բնակարանի հյուրասենյակի պատուհանի հատվածում, հայտնաբերվել են անցքեր, իսկ մետաղյա ճաղավանդակին՝ վնասվածք:

Ոստիկանության ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 4-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն է ներկայացել Արթուր Դ.-ն եւ խոստովանել հանցանքը:

Նա իրեն պատկանող ‘ԲՄՎ’ մակնիշի ավտոմեքենայի սրահից ներկայացրել է հանցագործության գործիք ‘ՄՌ-27Մ’ տիպի որսորդական հրացանը, որն առգրավվել եւ ուղարկվել է փորձաքննության:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են  ոստիկանության Նոր Նորքի բաժին:

Henaran.am -ին հաղորդում են Ոստիկանության լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ