05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Այսօր “ազգերի առաջնորդի” մահվան տարելիցն է

Այսօր Իոսիֆ Ստալինի մահվան 59-րդ տարելիցն է: Ստալինը` իսկական ազգանունը Ջուղաշվիլի, ծնվել է 1879-ի դեկտեմբերի 21-ին Վրաստանի Գորի քաղաքում` կոշկակարի ընտանիքում: Կենտկոմի Գլխավոր քարտուղար է նշանակվել 1922-ի  ապրիլին:

Ստալինի` իշխանության գլուխ լինելու տարիները մինչ այժմ չեն արժանացել մարդկանց եւ պատմաբանների միանշանակ գնահատականին: Մի կողմից այդ շրջանը հայտնի է երկրի ինդուստրալիզացմամբ, Հայրենական պատերազմի հաղթանակով, նկատելի ռազմական, գիտական եւ արդյունաբերական պոտենցիալով:

Մյուս կողմից դա բռնապետական վարչակարգի, զանգվածային ճգնաժամերի, բռնի կոլեկտիվացման շրջան էր, որը բերեց տնտեսության կտրուկ անկման եւ սովի, բազմաթիվ մարդկանց մահվան, ամբողջովին սրբապղծվեց կրոնը, ոչնչացվեցին եկեղեցիները:

“Ազգերի առաջնորդի” անձին ուղղված գնահատականները նույնպես հակասական էին: Լենինյան շրջանի կուսակցական ինտելիգենցիան բարձր կարծիք չուներ նրա մասին: Սակայն հետագայում  նրա հետ շփում հաստատած մարդիկ արտահայտվում էին նրա մասին` որպես բազմակողմանի զարգացած եւ չափազանց խելացի մարդու: Ստալինը մի շարք մշակույթի գործիչների հետ էր կապ պաշտպանում: Նա ընթերցասեր էր: Նույնիսկ հազարավոր գրքերից բաղկացած գրադարան է ունեցել:

Ստալինը մահացավ 1953-ի մարտի 5-ին, ըստ բժշկական եզրակացության` արյան զեղումից, սակայն մի շարք թեորիաների համաձայն` դա ծրագրված սպանություն է եղել: Մինչ օրս որեւէ ստույգ վարկած չկա:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ