06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Քիչ խոսիր ‘Կյանքի խոսք’-ի դեմ, թե չէ դատի կտան

 

Հայաստանում հոգեւոր անվտանգության լուրջ խնդիրներ ունենք: Այսօր Հենարան մամուլի ակումբում նման տեսակետ հայտնեց Սուրբ Երրորդություն եկեղեցու  հոգեւոր հովիվ Տեր Եսայի քահանա Արթենյանը: Նրա խոսքով` անընդմեջ խոսում են ժողովրդավարական արժեքներից` խոսքի ազատություն, խղճի ազատություն:

‘’Երեւի լավ արժեքներ են, ասում եմ երեւի, քանի որ տեսնում եմ, որ այդ լավ արժեքները բացասական հետեւանքների են հանգեցնում’’,- ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը` հավելելով, որ  աղանդները գործում են առանց վերահսկողության ու պատասխանատվության:

Այդ աղանդները իրենց կոչում են քրիստոնեական, սակայն ծավալում են հակաքրիստոնեական գործունեություն` համոզելով մարդկանց, որ իրենց պատերից ու գաղափարներից դուրս ամեն ինչ դժոխք է ու սատանայական:

Տեր Եսային բացթողում է համարում, որ չկա օրենք, որը կարգելի աղանդավորներին  հոգեվորսությամբ զբաղվել:

‘’Մենք չենք կարող ապացուցել, որ քարոզիչը հոգեվորսություն է անում, իրենք էլ դրանից օգտվում են  ու ուժ ստանում: Ոչ մի մարդ ինքնակամ չի գնում  որեւէ աղանդի մեջ մտնում, դա անում են աղանդները նրա ուղեղը լվանալով ու ներգրավելով իրենց շարքերը’’,- համոզմունք հայտնեց քահանան` հավելելով, որ եկեղեցին չարությամբ լցված չէ այդ աղանդների նկատմամբ, պարզապես պետք է վերահսկվի ամեն տեսակի հոգեվորսություն:

Վերջում նա նշեց, որ աղնադավորականները երբեմն նույնիսկ սպառնում են իրեն .’’ Մի մարդ մոտեցավ ինձ, ասաց` ‘’քիչ խոսիր ‘’Կյանքի խոսք’’-ի դեմ, թե չէ քեզ դատի կտանք’’:

 

 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ