14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Այսօր ողջ ուշադրությունը` կանանց

Այսօր գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն ընդունում են շնորհավորանքներ: Այսօրվա հանդեպ հասարակության ուշադրությունը շատ մեծ է: Սոցիոլոգիական հարցումների համաձայն` տղամարդկանց 90 տոկոսը շնորհավորում են իրենց սիրելիներին, հարազատներին եւ անգամ անծանոթ կանանց:

Այս օրը ամենատարածված նվերները դրանք ծաղիկներն են` հատկապես ձնծաղիկներն ու կակաչները: Ամեն դեպքում ամենագլխավորը ուշադրությունն է:

Կանանց միջազգային օրվա տոնակատարությունն իր արմատներով հասնում է մինչեւ Հին Հռոմ: Հռոմեացիները ունեին մեկ օր, երբ ամուսինները նվերներ էին տալիս եւ ուշադրությամբ շրջապատում իրենց կանանց: Բացի այդ, կանանց այդ օրը թույլ էր տրվում չաշխատել:

Տոնի ժամանակակից պատմությունը կապվում է 1857թվականի մարտի 8-ի հետ, երբ Նյու-Յորքի տեքստիլ ֆաբրիկայի բանվորուհիները բողոքի ակցիա բարձրացրեցին` անցնելով քաղաքի փողոցներով: Դրանից 50 տարի անց սկսվեց կանանց բողոքի նոր արշավանքը` ցածր աշխատավարձի եւ աշխատանքային վատ պայմանների դեմ` պահանջելով կանանց համար ձայնի իրավունք:

1910թ. Կոպենհագենում  Կանանց միջզագային համաժողովի ժամանակ Կլարա Ցետկինը ելույթ ունեցավ առաջարկով` ի հիշատակ 1857թ մարտի  8-ի դեպքերի, ամեն տարի նշել մարտի 8-ը որպես կանանց օր: Ներկայումս այդ օրը նշում են շատ երկրներում` Ռուսաստան, Լեհաստան, Բուլղարիա, Իտալիա, Չինաստան, Հարավսլավիա, Ռումինիա, Լիտվա, Վրաստան, Հայաստան, Ուկրաինա, Բելոռուսիա, Աբխազիա, Կիրգիզիա, Ղազախստան, Տաջիկստան, Մոլդովա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ