29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայտնի դերասանի կինը ինքնասպան է եղել, քանի որ չէր կարող ապրել առանց սիրելի ամուսնու

Իրինա Պորոխովշիկովան այդպես էլ չի  համբերել, մինչ ամուսնուն դուրս կգրեն  հիվանդանոցից:

Ռուս դերասան Ալեքսանդր Պորոխովշիկովի կինը մարտի 9-ի լույս 10-ի գիշերն ինքնսպան է եղել իր առանձնատանը: Նա խոստացել էր դեռեւ 2 օր առաջ անել այդ, երբ վերակենդանացման բաժնի մոտ, որտեղ պառկած էր ամուսինը, բժիշկները հայտնել էին նրան, որ Ալեքսանդրի վիճակը գնալով վատանում է: Կինը հայտնել էր, որ չի կարող ապրել առանց սիրելի ամուսնու: Արդյունքում` նա ավելի շուտ հեռացավ կյանքից:

3 շաբաթ առաջ Ալեքսանդր Պորոխովշիկովին հիվանդանոց են տեղափոխել ոտքի փտախտով: Միաժամանակ տառապելով շաքարային դիաբետից` դերասանի մոտ սկսել է սրտային հիվանդություն առաջանալ: 2 շաբաթ առաջ դերասանը կաթված է ստացել, նրան տեղափոխել են վերակենդանացման բաժին: Մարտի 9-ի երեկոյան բժիշկները զանգահարել են Իրինային եւ հայտնել, որ ամուսնու վիճակը ավելի է վատացել է: Հավանաբար դա էլ եղել է նրա համար վերջին կաթիլը:

Իր ինքնասպանությունից առաջ Իրինան բացել է տան ետեւ դուռը, զանգահարել ընտանիքի ընկերներից մեկին` Օլգա Սիմոնովային: Վերջինիս ասել է. “Կտանես շանը քեզ մոտ: Ես այլեւս չեմ կարող այսպես”, -որից հետո կախել է լսափողը եւ այլեւս չի պատասխանել զանգերին: Պորոխովշիկովան կախվել է` թողնելով մի երկտող, որում գրել է, որ չի կարող ապրել առանց Սաշայի եւ ուզում է լինել նրա հետ:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ