25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանին թույլ չեն տվել այցելել Ջուղայի հայկական գերեզմանատուն

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը հանդես է եկել տարածաշրջանում մշակութային ժառանգության պահպանման հարցերի վերաբերյալ հայտարարությամբ, գրում է “contact.az”-ին: Նա նշել է, որ Ադրբեջանում դեսպան նշանակվելուց հետո ի թիվս այլ վայրերի` ինքն այցելել է նաեւ Նախիջեւան եւ ծանոթացել տարածաշրջանի մշակութային ժառանգությանը:

“Տարածաշրջանը բարդ պատմություն ունի, ինչն ազդել է կրոնական եւ մշակութային նշանակություն ունեցող վայրերի վրա: Լինելով Նախիջեւանում` տեղի իշխանությունների հետ ես հանգամանորեն քննարկեցի Ջուղայում հին հայկական գերեզմանատան ավերման փաստը: Ցավում եմ, որ պաշտոնատար անձինք անհնարին դարձրեցին իմ այցն այդ վայր` պատճառաբանելով դա անվտանգության հարցերով”,-նշել է Մորնինգսթարը` հավելելով, որ մշակութային ժառանգության պահպանումը կարեւոր է տարածաշրջանում խաղաղության հաստատման համար:

Դեսպանը պատմել է նաեւ, թե ինչպես է Բաքվում այցելել Սբ. Գրիգոր Լուսավորչի հայկական եկեղեցին, որտեղ նրան պատմել են եկեղեցու պատմության, հայերեն գրքերի եւ ձեռագրերի, ինչպես նաեւ հայկական եւ ադրեջանական գյուղերի միջեւ` գերեզմանատները պահպանելու վերաբերյալ համաձայնության մասին:

ԱՄՆ-ը աջակցում է` Հայաստանի եւ Ադրբեջանի` պատմական արխիվները պահապանելու ջանքերին: Հաջորդ շաբաթ ԱՄՆ կմեկնեն հայ եւ ադրբեջանցի արխիվի աշխատակիցները, որտեղ նրանք կմասնակցեն մշակութային ժառանգության պահպանման հարցերով դասընթացների:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ