13 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Քնի պակաս չպետք է ունենալ

Քնի նորմալ տեւողության ժամային քանակի միջակայքը 5-ից մինչեւ 8 ժամ է”,-լրագրողներին այսօր ասաց “Քնի խանգարումների հայկական ասոցիացիա”-ի նախագահ Սամսոն Խաչատրյանը: Մարտի 16-ը քնի խանգարումների դեմ պայքարի միջազգային օրն է: Ըստ Ս. Խաչատրյանի, չի կարելի 5 ժամից պակաս եւ 8 ժամից ավելի քնել:

“Այդ ռեժիմով քնող մարդկանց մոտ հիվանդացությունը եւ մահացությունը ավելի բարձր է, որը միանաշանակ չէ գուցե,  սակայն միաժամանակ շատ բանի մասին է խոսում”,-ասաց բանախոսը:  Քնի խանգարումները, ըստ նրա կապ ունեն ` նյարդաանոթային, շաքարային դիաբետի, նյարդահոգեկան խնդիրների եւ այլ շեղումների հետ:

Անձի մոտ քնի խանգարում նկատվելու դեպքում  պետք է  անհանգստանալ, փորձել կարգավորել, եթե ոչ՝ դիմեն մասնագետի, սակայն հիմանականում այդ անհագստությունը կապված է ավելորդ քաշի եւ ճարպակալության հետ: Երեւանի պետական բժշկական համալսարանի   ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի դոցենտ Արտեմ Գրիգորյանը կարեւորեց քնի կենսաբանական դերը մարդու կյանքում` խորհուրդ տալով քնին լուրջ վերաբերել:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ