18 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Էրդողանը թուրքական Պուտինն է, ոչ թե` դեմոկրատ. “Tageszeitung”

Գերմանիայի ալաունիների համայնքի ղեկավար Ալի Էրթան Տոպտակը կարծում է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին “Steiger Awards” մրցանակ պարգեւելը հանդուրժողականության համար, պարզապես անհեթեթություն է, տեղեկացնում է “Tageszeitung”-ը: Տոպտակը նաեւ ավելացրել է. “Էրդողանը թուրքական Պուտինն է, ոչ թե` դեմոկրատ”:

Թերթը նշում է, որ այդ մրցանակը տրվում է տարբեր անվանակարգերում` բարեգործությունից մինչեւ երաժշտություն, սակայն այն շնորհելու չափանիշները բավականին անորոշ են: Հոդվածի հեղինակ Դենիել Բաքսը նշում է, որ այդ առիթով քննադատություններով հանդես են եկել նաեւ Գերմանիայի հայերի կենտրոնական խորհուրդը, ասորիների եւ քրդերի միությունները: Բոխումի այն վայրում, որտեղ կայանալու է մրցանակի շնորհումը, այսօր բողոքի ակցիա է կայանալու:

Հեղինակը մեջբերում է Բուդեսթագի պատգամավոր Մահմեդ Քիլիջի խոսքերը. “Էրդողանը տրորում է մամուլի ազատությունը, իսկ կրոնական փոքրամասնությունների հետ վարվում է այնպես, կարծես թե նրանք 2-րդ կարգի մարդիկ են: Թուրքիայում վերջին տարիներին աճել է քաղբանտարկյալների թիվը: Էրդողանին “Եվրոպա” անվանակարգում մրցանակ շնորհելը տարօրինակ է, քանի որ նա վաղուց է “երես թեքել” Եվրոպայից:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ