16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Սոցապ նախարարը լավ չի՞ աշխատել /վիդեո/

Այսօր կառավարության նիստից հետո Henaran.am-ը, ՀՀ ԲՀԿ-ական աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանին հիշեցնելով, որ ԲՀԿ համագումարին կուսակցության նախագահը սուր քննադատության ենթարկեց երկրի սոցիալ-տնտեսական վիճակը,  հարցրել է. “Լավ չե՞ք աշխատել, պարոն Գրիգորյան”:

Henaran.am-ի հարցն ամենայն հավանականությամբ, դուր չեկավ սոցապ նախարարին: “Ձեր հարցը կարելի էր ուրիշ ձեւով, ավելի հետաքրքիր կլիներ, եթե ավելի ճիշտ ներկայացնեիք”,-նկատեց Արթուր Գրիգորյանն ու պատասխանեց բուն հարցին.

“Մենք, անձամբ ես, մշտապես  ինքնաքննադատությունն արել եմ: Դուք շատ լավ գիտեք, որ կառավարությունը հատկապես վերջին շրջանում որդեգրել է մի քաղաքականություն, որ մշտապես իր բացթողումները, իր  թերություններն առաջինը հենց կառավարության անդամներն են բարձրաձայնում”:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ