24 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Օբաման կրկին ԱՄՆ նախագահն է

ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման եւս մեկ անգամ վերընտրվեց: Ներկա պահին նա հավաքել է 303 քվե` վերընտրվելու համար անհրաժեշտ 270-ի փոխարեն, հաղորդում է “CNN”-ը: Հանրապետական Միթ Ռոմնիին բաժին է հասել 270 քվե: Ընտրությունների արդյունքների համաձայն` դեմոկրատները պահպանում են մեծամասնությունը Սենատում: Նրանք ունեն 49, իսկ հանրապետականները` 44 տեղ:

Օբաման արդեն շնորհակալություն է հայտնել իր ընտրողներին  “Twitter”-ի իր բլոգում:

Ձայների բաշխումն ընտրությունների ընթացքում փոխվել է: Ռոմնին ինչ-որ պահ առաջատարն էր: Օբաման մասնավորապես հաղթել է կարեւոր նշանակություն ունեցող Այովա նահանգում, ինչպես նաեւ Նեւադայում, իսկ Ռոմնին` Յուտայում եւ Մոնտանայում: Այովայում Օբաման հավաքել է 52, իսկ Ռոմնին` 46 տոկոս:

Նշենք, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթում է այն թեկնածուն, ով 538 քվեներից ստանում է առնվազն 270-ը: Նահանգի ընտրողների ձայների մեծամասնությունն ստանալով թեկնածուն ստանում է նաեւ մնացած ձայները:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ