Հոգիների հետ կապ հաստատելու նոր եղանակ ամերիկացիների կողմից
Ամերիկացի Գերի Գալկան իր մահացած դստեր հետ կապ պահպանելու համար հոգիներ որսացող սարք է ստեղծել, հաղորդում է Fox news-ը: Գալկան պատմել է, որ իր դստերը` Մելիսային կորցրել է, երբ նա 8 տարեկան էր, բայց ստեղծած սարքի շնորհիվ այժմ միշտ զգում է դստեր ներկայությունը:
Գալկան արդեն 30-ից ավելի հոգիներ որսալու տարատեսակ սարքեր է ստեղծել,որոնք վաճառվում են 79-ից 350 ԱՄՆ դոլլարով, իսկ որոշ մասնագետների հավաստմամբ` նման սարքերն ընդամենը խաբկանք են եւ չեն կարող իրականում հոգիներ որոնել:
Այնուամենայնիվ, Գալկան հատուկ կայք է բացել որի միջոցով վաճառում է իր “հոգեորս” սարքը` հույս պարգեւելով բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրենց հարազատներին:
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=F3MCPeyWv8Q