27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Եգիպտոսի նախագահին իմպիչմենտ է սպառնում

Եգիպտոսի Սահմանադրական դատարանը քննարկում է երկրի նախագահի իմպիչմենտի գործընթացն սկսելու հարցը: Դատավորների դժգոհության պատճառը Սահմանդրական հռչակագիրն է, որը նախագահ Մուհամեդ Մուրսին փոփոխել է նախօրեին: Այն  փաստացի նրան միանձնյա իշխանություն է տալիս, գրում է “Российская газета”-ն:

Դատական ատյանները զրկվում են նախագահի հրամանները չեղյալ հայտարարելու իրավունքից, փոխվել է գլխավոր դատախազի նշանակաման կարգը, ինչպես նաեւ արգելված է ցրել Սահմանդրական հանձնախումբը, որի կազմում միայն իսլամիստներ են ներառվել: Ստացվում է, որ Մուրսին իրեն դատական ատյաններից բարձր է դասել: Ընդդիմությունը հարց է ուղղում` ինչի՞ համար էր այդ դեպքում նախկին վարչակարգի տապալման համար պայքարը, եթե նոր ղեկավարությունն առաջարկում է ժողովրդավարության բոլոր սկզբունքներին հակադրվող սահմանդրություն:

Երկրի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ դատավորները պատրաստվում են օգտվել  երկրի ղեկավարին պաշտոնանկ անելու իրենց իրավունքից, սակայն իրավիճակի բարդությունը կայանում է նրանում, որ ներկա պահին Եգիպտոսում պաշտոնապես սահմանադրություն չի գործում: Այն չեղյալ է հայտարարվել 2011-ի մարտին, իսկ նորն այդպես էլ չի մշակվել:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ