18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Թեժ պայքար Բաղրամյանում. մի քանի տասնյակ բերման ենթարկվածներ կան /վիդեո/

Րոպեներ առաջ ոստիկանությունը բացեց Բաղրամյան պողոտայի երթևեկությունը: Սակավաթիվ ցուցարարները նստել էին գետնին և չէին ցանկանում ազատել փողոցը:

Նշենք՝ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նախապես հայտարարել էր, որ լավ կլինի եթե ցուցարարները իրենց կամքով ազատեն փողոցը, սակայն վերջիններս չզիջեցին: Արդյունքում բերման ենթարկվեցին տասնյակ ցուցարարներ: Բերման ենթարկվածների թիվը ըստ նախնական տեղեկատվության 46-ն է: Բաղրամյան պողոտայում ներկա էին նաև ԱԺ պատգամավորներ:

Հիշեցնենք, որ նստացույցի պահանջն է՝ չեղարկել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հակասոցիալական որոշումը,

2. Պատժել խաղաղ հանրահավաքի մասնակիցների և լրագրողների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին և դադարեցնել քրեական հետապնդումն ընթացող խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ,

3. Վերանայել էլեկտրաէներգիայի սակագինը՝  նվազեցման միտումով: 

 

Մանրամասները՝ քիչ անց տեսանյութում:

 
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ