29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ծայրահեղ ծանր պայմաններում

Անապահով ընտանիքներին օգնության ձեռք մեկնելը բարի ավանդույթ է դարձել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» հասարակական կազմակերպության համատեղ ծրագրերում։ Հերթական օգնությունը հուլիսի 4-ին հասցեագրված էր Մասիսում բնակվող Հովհաննիսյանների ընտանիքին։ Վերջիններս գտնվում են ծայրահեղ ծանր պայմաններում։ Երկու մանկահասակ երեխաները՝ 3-ամյա Գոհարիկը և 6-ամյա Հովիկը, 60-ն անց տատիկի խնամքի ներքո են։ Երեխաների հայրը հաշմանդամ է և այցելության պահին գտնվում էր հիվանդանոցում։ Ընտանիքի միակ կերակրողը տատն է, ով փորձում է կանաչի հավաքելով և վաճառելով, հարևանների տները մաքրելով կերակրել երեխաներին: Ապրում են փոքրիկ սենյակում, չունեն տարրական կոմունալ հարմարություններ:

Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոնի ղեկավար Արմինե Բարսեղյանը նշում է, որ նման այցելությունները պարբերական բնույթ են կրում։ Հովհաննիսյանների ընտանիքին ցուցաբերվել է աջակցություն` սննդի, հագուստի, հիգիենայի պարագաների և գրենական պիտույքների տեսքով։ Փոքրիկների համար տարել էին նաև խաղալիքներ: Արմինե Բարսեղյանը հույս հայտնեց, որ իրենց աջակցության շնորհիվ գոնե 6 ամիս չորսհոգանոց այս ընտանիքը սննդի կարիք չի ունենա։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Հեռ.՝ 093517112

E-mail: [email protected]

http://heh.am/

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ