23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Տեր զորության, հանդարտեցրու մեզ սատանայական բոլոր խռովություններից

Բարերար Տեր, նայիր ողորմությամբ Քեզ երկրպագողիս և Քո սուրբ անունը փառաբանողիս: Տեր զորության, հանդարտեցրու մեզ սատանայական բոլոր խռովություններից և աշխարհիկ հոգսերից: Առաքիր Քո խաղաղության հրեշտակին, որ մեզ անխռով պահի գիշեր և ցերեկ, քնած և արթուն ժամանակ:

Որպեսզի բարեպաշտությամբ և արժանավորապես Քեզ՝ Տիրոջդ ծառայելով այս կյանքում, ժամանենք երկնի հավիտենական արքայություն, որ աշխարհի ստեղծման սկզբից պատրաստեցիր Քո սրբերի համար: Եվ նրանց հետ գոհանալով փառավորենք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ԱՄԵՆ

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ