15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մթերքներ, որոնք կօգնեն ունենալ առողջ եղունգներ

Գեղեցիկ և ամուր եղունգներ ունենալու համար շատ կարևոր է սննդակարգի մեջ ունենալ կաթնամթերք: Այն պարունակում է կալցիում և վիտամի A, որոնք խթանում են եղունգների արագ աճը: Հարկավոր է հաճախակի կաթ, կարագ և կաթնաշոռ ուտել:
Ձկնամթերքը հարուստ է ֆտորով, կալցիումով, վիտամին C-ով, որոնք նպաստում են եղունգների ամրությանը:
Սպիտակ և փայլուն եղունգներ ունենալու համար արդյունավետ է բանջարեղենի օգտագործումը: Այն պարունակում է հանքանյութեր, որոնք նպաստում են եղունգների աճին:
Երկատվող, շերտավորվող եղունգների համար մասնագետները խորհուրդ են տալիս ուտել վիտամին D-ով հարուստ մթերքներ, որոնցից է լոբին:
Գազարը պարունակում է բետա-կարոտին, որը նպաստում է եղունգների փայլի առաջացմանն ու պահպանմանը և ամրացնում է դրանք:
Հիանալի միջոց են C վիտամին պարունակող մրգերը կամ դրանց հյութերի օգտագործումը, ինչպես նաև երկաթ պարունակող խնձորը, որն ազդում է խամրած և դեղին եղունգների առողջացմանը:

Ուտեմ քեզ-ի ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ