27 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայաստանը հասկանալի դարձրեց մեր ընտրությունը ԵՄ-ի համար.քաղաքագետ

Ռիգայում տեղի ունեցավ ԵՄ «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը: Ինչպիսի արդյունքներ գրանցեց Հայաստանը այս գագաթնաժողովին՝ թեմայի շուրջ այսօր « Հենարան» մամուլի ակումբում իր դիտարկումները ներկայացրեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Իրականում տեղի ունեցածը  ոչ թե այս երկու օրերի ընթացքում էր, այլ այս երկու օրերը ամբողջականացրեցին այդ ամբողջ գործընթացը, որը սկսվել էր 2 տարի առաջ՝ Վիլնյուսից: Այն ժամանակ Հայաստանը խնդիր ուներ Եվրոպական միությանը ցույց տալու և հիմնավորելու  իր ընտրության  պրագմատիզմը՝ աշխարհաքաղաքական զարգացման տեսակետից  Եվրասիական տնտեսական միության և  Եվրոպական միության հետ համագործակցության  հավասարակշռությունը կամ փոխադարձ շահավետությունը»,-նշեց քաղաքագետը:

Մելիք-Շահնազարյանի դիտարկմամբ երկու տարի առաջ մենք  սկսել էին համոզել Եվրոպային, որ այն պահանջները, որոնք դրվել էին արևելյան գործընկերության երկրներում բոլորի համար հավասար՝ չեն կարող չբերել կոնֆլիկտայնության և Հայաստանը ըստ էության ընդամենը փորձում էր խուսափել այն զարգացումներից, որի ականատեսը մենք եղանք Ուկրաինայում, Վրաստանում և նաև Մոլդովայում:

Քաղաքագետը ընդգծեց որ խոսքը ոչ միայն ռազմական զարգացումների մասին է, այլ նաև սոցիալ-տնտեսական:

«Երկու տարվա աշխատանքը հանգեցրեց նրան, որ ԵՄ-ը պաշտոնական մակարդակով պատրաստակամություն է հայտնում բանակցել հայկական կողմի հետ: Բանակցությունները երկկողմ են լինելու, որը ենթադրում է ոչ միայն ասոցացման պայմանագրի քաղաքական մասի ստորագրում , այլ նաև տնտեսական համագործակցության հեռանկարներ են բացվում»,-նկատեց քաղաքագետը:

Քաղաքագետը փաստեց, որ Հայաստանին հաջողվել է դիվանագիտական հաղթանակ գրանցել և պահպանել սեփական սկզբունքները. «Աշխարհաքաղաքական և ընդհանրապես քաղաքակրթական ընկալումներին տեսակետից Հայաստանին հաջողվեց ապացուցել իր դիրքորոշման արդարացիությունը և ըստ էության հասկանալի դարձրեց մեր ընտրությունը ԵՄ-ի համար»,-հավելեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ