19 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Էնպես որ, իրենց զոհերը` իրենց գլխին թող գան…

Բաքվի հրդեհի մասին հայկական սոցցանցերի արձագանքները հիմնականում էմոցիաների վրա են հենված։ Ուրախանալ-տխրելու մասին ինչ-որ անիմաստ քննարկումներ, գնահատականներ, միմյանց դեմ ուղղված մեղադրանքներ…

Մինչդեռ թշնամի պետության ներքին զարգացումներին հարկ է ավելի լուրջ վերաբերվել։ Այն, որ այդ հրդեհը լինելու էր ու որ այդքան զոհեր էին լինելու, պարզ էր արդեն տարեսկզբին։ Ավելին` մեկ ամիս առաջ նման ուրիշ հրդեհ էլ է եղել, երբ մի քանի վարկյանի ընթացքում մոխրակույտի է վերածվել մի ամբողջ բազմահարկ շենք։ Դրա պատճառների մասին, կարող եք կարդալ այստեղ:

Հրդեհի մեղավորները Ադրբեջանի իշխանություններն են։ Իրենք են ամեն օր սեփական բնակչությանը մահվան բերան տանում` լինի հայ-ադրբեջանական սահմանում, թե Բաքվի կենտրոնում։ Ամեն ինչ այնտեղ ծառայում է Ալիևի անձնական ամբիցիաների բավարարելուն։ Հավատացնում եմ, որ երեկվա զոհերն էլ են Հայաստանի հանդեպ գերակայություն ցուցադրելու ու մեզ հնարավորինս վնասելու Ալիևի քաղաքականության հետևանքը։ Էնպես որ, իրենց զոհերը` իրենց գլխին թող գան։ Ու ինչքան շատ, այնքան լավ։ Կարողա մի օր խելքի գան։

Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ