18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ոչ թե ինձ սիրեն, այլ ես սիրեմ …

Տեր իմ, արժանացրու ինձ լինել Քո խաղաղության գործիքը,
Որպեսզի սեր բերեմ այնտեղ, որտեղ ատելությունն է,
Որպեսզի ներեմ, երբ վիրավորում են,
Որպեսզի հաշտեցնեմ, երբ վիճում են,
Որպեսզի ասեմ ճշմարտությունը մոլորության ժամին, 
Որպեսզի ամրապնդեմ հավատը, երբ կա կասկած, 
Որպեսզի հույս արթնացնեմ, երբ հուսահատությունն է տիրում, 
Որպեսզի լույս բերեմ այնտեղ, որտեղ մութ է,
Որպեսզի ուրախություն բերեմ այնտեղ, որտեղ կա վիշտ:
Տեր իմ, արժանացրու, որ ոչ թե ինձ սփոփեն, այլ ես սփոփեմ,
Ոչ թե ինչ հասկանան, այլ ես հասկանամ,
Ոչ թե ինձ սիրեն, այլ ես սիրեմ,
Քանզի ով տալիս է, նա ստանում է,
Ով իրեն մոռանում է, նա ձեռք է բերում, 
Ով ներում է, նրան ներվում է, 
Ով մահանում է, արթնանում է հավիտենական կյանքում:

Մայր Թերեզա

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ