24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հոլիվուդյան սեքս-խորհրդանիշը տոնում է իր 37-ամյակը /վիդեո/

Տղամարդկանց երազանք, հոլիվուդյան դերասանուհի, ՄԱԿ-ի Բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլին այսօր` հունիսի 4-ին, նշում է իր ծննդյան 37-ամյակը:

Դերասանուհին իր կարիերայի ընթացքում հասցրել է նկարահանվել բազմաթիվ ֆիլմերում` մարմնավորելով ամենատարբեր կերպարներ: Բազմիցս տարբեր հանդեսների կողմից հռչակվել է աշխարհի ամենագեղեցիկ եւ սեքսուալ կինը: Դրա հետ դժվար է չհամաձայնվել:

Հոբելյարն իր երիտասարդ տարիքում հասցրել է արժանանալ “Օսկարի”, 3 “Ոսկե գլոբուսի”, ինչպես նաեւ  ԱՄՆ-ի կինոդերասանների 2 “Գիլդի” մրցանակների: Ջոլիի մասնակցությամբ հայտնի ֆիլմերից են “Ընդհատված կյանք”-ը, “Գողանալ 60 վայրկյանում”-ը, “Գայթակղություն”-ը, “Ալեքսանդր”-ը, “Լարա Քրոֆթ. դամբարանների կողոպտիչ”-ը, “Միստեր եւ միսիս Սմիթ”-ը, որի նկարահնումներից հետո էլ սկսվեց Ջոլիի եւ հայտնի հոլիվուդյան աստղ Բրեդ Փիթի սիրավեպը: Նրանք միասին են արդեն 6 տարի եւ համատեղ դաստիարակում են իերնց 6 երեխաներին:

Լուրեր են շրջում, որ շուտով կկայանա կինոաշխարհի ամենահայտնի զույգի ամուսնությունը, սակայն Ջոլին եւ Փիթը որեւէ հայտարարություն չեն արել` կապված հարսանիքի հետ:

Ի թիվս իր այլ արժանիքների` 2011-ին Ջոլին հանդես եկավ նաեւ որպես ռեժիսոր` նկարահանելով “Արյան եւ մեղրի երկրում” ֆիլմը, որը պատմում է Սերբիայի պատերազմի մասին, ինչի շնորհիվ 2012-ի  ապրիլին նա արժանացավ նաեւ Սարաեւոյի պատվավոր քաղաքացու կոչմանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ