19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Հարյուրամյա տարելիցի միջոցառումներին է միացել նաև Ներքին Կարմիրաղբյուրը

Ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի միջոցառումներին է միացել նաև Տավուշի մարզի սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուր գյուղը:

Հայ-ադրբեջանական անհանգիստ սահմանից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա գտնվող գյուղում ուրբաթ գյուղացիների և արտերկրում բնակվող հայրենակիցների շնորհիվ բացվել է 1915 թվականի ոճրագրոծությունների նահատակների հիշատակման հուշակոթող:

Միջոցառմանը ներկա են եղել ինչպես գյուղի բնակիչների մեծ մասն, այնպես էլ բազմաթիվ հյուրեր մարզից, արտերկրից, բազմաթիվ զինվորականներ:

Բացի հուշակոթողի բացումից միջոցառում էր կազմակերպվել նաև գյուղի դպրոցում, իսկ արդեն երեկոյան գյուղի ողջ բնակչության համար հիշատակի հաց է մատուցվել գյուղի հացատանը:

Գյուղացիները նշում են, որ սա մեծ իրադարձություն էր գյուղի համար, իսկ հուշարձան կոթողն ընդամենը քար չէ, այլ առավել զգոնություն պարտավորեցնող կոթող:

«Մեր գյուղն այսօր փորձեց մաքրել արցունքը, հերի՛ք է մենք լացենք: Մեր հարյուրամյա ցավն այսօր մեզ համար դարձավ ոգեկոչման ու վերածննդի խորհրդանիշ, այսօրվա միջոցառոմներով մենք ողջ աշխարհին ուզեցանք հասկացնել, որ մենք ապրում ենք և թուրքին չհաջողվեց իրականացնել իր ցանկությունը՝ թողնել մեկ հայ, այն էլ թանգարանում,-ասում է Ներքին Կարմիրաղբյուր դպրոցի գյուղի փոխտնօրեն Նարա Պապյանը՝ հավելելով, որ 100 տարի առաջ տեղի ունեցած ջարդերն այսօր մեզ համախմբվելու կոչ էր,-«Այսօր բոլորս համախմբված էինք ու հատկապես սահմանում դա ամնեակարևորն է, մենք ուրիշ տարբերակ չունենք»:

Ուշ երեկոյան արդեն հուշակոթողի մոտից երիտասարդները խորհրդանշական հարյուր օդապարիկ բաց կթողնեն երկինք:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ