26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Մտածիր հոգուդ մասին, եղբայր»

«Սերը ծածկում է մեղքերի բազմությունը» (Պետ. 4: 8), «Սերը չար բան չի խորհում, ամեն բան ծածկում է» և այլն (Ա կորնթ. 13; 5): Եվ այսպես, եթե մենք, ինչպես ասացի, սեր ունենայինք, ապա այդ սերը կծածկեր ամեն մի մեղք, ինչպես որ սրբերն են անում, տեսնելով մարդկային թերությունները: Քանզի մի՞թե սրբերը կույր են և չեն տեսնում մեղքերը:

Եվ ո՞վ է այդչափ ատում մեղքը, որչափ սրբերը: Սակայն նրանք չեն ատում մեղանչողին և չեն դատում նրան, չեն խորշում նրանից, այլ կարեկցում են նրան, վշտանում են նրա համար, խրատում են, մխիթարում են, բժշկում են նրան, հիվանդ անդամ որպես և անում են ամեն μան, որպեսզի փրկեն նրան:

Ինչպես ձկնորսները, երբ կարթը գցում են ծովը և մեծ ձուկ բռնելով, զգում են, որ նա թփրտում է, միանգամից վեր չեն քաշում կարթը, այլապես թելը կկտրվի, և նրանք իսպառ կկորցնեն ձկանը, այլ ազատ են թողնում թելը և թույլ են տալիս, որ նա գնա, ուր ուզում է: Երբ տեսնում են, որ ձուկը հոգնել, ուժասպառ է եղել և դադարել է թփրտալուց, այնժամ կամաց-կամաց ձգում են նրան:

Այդպես և սրբերը երկայնամտությամբ և սիրով գրավում են եղբորը և չեն խորշում ու չեն զզվում նրանից: Ինչպես մայրը, որ անառակ որդի ունի, ոչ միայն չի խորշում ու չի զզվում նրանից, այլև սիրով է շրջապատում նրան, և ինչ էլ որ անում է, անում է նրան մխիթարելու համար: Այդպես և սրբերը, մշտապես ծածկում են (սիրով) շրջապատում են օգնում են, որպեսզի միաժամանակ և մեղանչողին շտկեն, և մյուսները վնաս չկրեն նրանից, և իրենք առավել առաջադիմեն Քրիստոսի սիրո մեջ:

Ինչ արեց Սուրբ Ամոնը, երբ մի անգամ եղբայրները խռովված եկան նրա մոտ և ասացին. «Գնա և տես, հայր, որ այսինչ եղբոր խցում կին կա»: Ինչպիսի գթասրտութուն ցուցաբերեց, ինչպիսի սեր ուներ նրա սուրբ հոգին: Հասկանալով, որ եղբայրը թաքցրել է կնոջը տակառի տակ, նա գնաց և նստեց դրա վրա և հրամայեց նրանց փնտրել ամբողջ խցով մեկ: Երբ նրանք ոչինչ չգտան, նա ասաց նրանց. «Աստված թող ների ձեզ»:

Եվ այսպիսով ամաչեցրեց նրանց, հաստատեց և հսկայական օգուտ տվեց, սովորեցրեց հեշտությամբ չհավատալ մերձավորի մասին ամբաստանությանը. և այն եղբորը շտկեց՝ ոչ միայն Աստծով ծածկելով նրան մեղքը, այլև խրատելով նրան, երբ դրա համար հարմար պահ գտավ: Քանզի բոլորին դուրս հանելով՝ նա բռնեց նրա ձեռքից ու ասաց.

«Մտածիր հոգուդ մասին, եղբայր»: Իսկույն ամոթը պատեց այս եղբորը, և նրա սիրտը զղջումով լցվեց, քանզի ծերի մարդասիրությունն ու կարեկցանքը նույն պահին ներգործեցին նրա հոգու վրա:

ԱԲԲԱ ՏՈՐՈԹԵՈՍ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ