21 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչպես է առաջացել Պիցցան

Պիցցայի նախատիպը ավելի քան 2500 տարեկան է: Նրա հայրենիքն է համարվում Հին Հունաստանը:Իհարկե այդ ժամանակ պիցցան չի ունեցել այն տեսքն ու համը, որին մենք սովոր ենք,այլ պարզապես եղել է կլոր, տափակ հաց՝ վրան տարատեսակ սննդամթերքներ:
Դեռևս Պլատոնը իր «Հանրապետություն» գրառման մեջ հիշատակել է, որ տոներին պատրաստվել է հենց այս ուտեստը: Այն հայտնի է եղել Պլակունտոս անվամբ:

Իսկ մեզ ծանոթ իտալական պիցցայի պատմութունը սկսվում է մոտ 200 տարի առաջ, երբ Եվրոպայի ամենամարդաշատ քաղաքում՝ Նեապոլում, հացթուխները պատրաստել են բլիթ , որի վրա քսել են տոմատի մածուկ, օրեգանո և ձեթ, երբեմն վրան լցրել են նաև պանիր:
Այդ ժամանակ առավել հայտնի պիցցաներն են եղել «Մարինարան» և «Մարգարիտան»: Առաջինն անվանվել է ի պատիվ նավաստիների , իսկ երկրոդն ունի իր ուրույն, հետաքրքիր պատմությունը:

«Մարգարիտան» առաջին անգամ պատրաստվել է 1889 թվականին և ստացել է իր անվանումն ի պատիվ իտալացի թագավոր Ումբերտո Առաջինի կնոջ՝ թագուհի Մարգարիտայի:

Թագավորական ընտանիքը, Նեապոլում իր ամառային հանգիստը վայելելիս, ցանկություն է հայտնել համտեսելու տեղական ուտելիք:

Թագավորական խոհարարներն արագ հավաքել են բոլոր բաղադրատոմսերը և սկսել են պատրաստել: Սակայն չեն կարողացել համեղ մի բան ստանալ : Այդ ժամանակ պալատ են հրավիրվել պիցցիոլո Ռաֆաել Էսպոզիտիոն իր կնոջ հետ: Նրանք պատրաստել են երեք տեսակի պիցցա: Առաջինը պարունակել է լոլիկ, մոցառելլա և ռեհան, որոնք իրենց տեսքով հիշեցնում էին իտալական դրոշի գույները: Հենց այս պիցցան էլ անչափ դուր է եկել թագուհուն և նրա պատվին կոչվել է «Մարգարիտա»:Թագուհի Մարգարիտան հրամայել է այս պիցցան թխել միայն պալատում: Սակայն հեղափոխությունից հետո այս օրենքը , ինչպես շատ ու շատ օրենքներ, հանվել է :

Այսօր արդեն Իտալիայում գոյություն ունի ավելի քան երկու հազար պիցցայի տեսակ:

Ուտեմ քեզ-ի ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ