20 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Մարինեի ծնողները «ծախե՞լ են » երեխաներին.ահազանգ

«Երեխեքիս եմ ուզում….արդեն 3 տարի բուժվելու նպատակով ծնողներս տարան Ռոստով ու քանի ամիս խաբար չունեմ, չգիտեմ ինչ անեմ»,-մեզ հետ զրույցում ասաց Արմավիրի մարզի Գայի գյուղի բնակչուհի Մարինե Նահապետյանը:

Henaran.am-ը նախկինում էլ անդրադարձել է բազմազավակ մոր խնդիրներին: Մարինե Նահապետյանը 5 երեխաների մայր է ու նրա ընտանիքը գտնվում է սոցիալական ծանր վիճակում:

Մարինեն դադարել է հավատալ, որ մի օր իր ընտանիքը միասին սեղան կնստի ու  բոլորով` “կուշտ փորով” հաց կուտեն:

Ղարաբաղյան պատերազմում վիրավորված ամուսինը չի կարողանում ապահովել նորմալ կենցաղ: Նա միշտ երազել է տղաներ ունենալու մասին: Տղաները ապագա զինվորներ են, բայց առողջական խնդիրների տարափ է թափվել նրանց գլխին:

Ամիսներ առաջ հոգեկան սթրեսի մեջ գտնվող ամուսինը կնոջը և երեխաներին դուրս էր արել տանից: Նրանք ապրում էին հարևան գյուղում` գոմում: Գոմում նրանց քնել թույլատրել էր Մարինեի փոխանցմամբ «բարեսիրտ» մի մարդ:

Երկու օր առաջ Մարինեն ու երեք մանկահասակ տղաները տուն են վերադարձել, սակայն ամուսինը պահանջում է վերադարձնել մյուս երկու երեխաներին:

«Չգիտեմ արդեն ինչ անեմ, աղաչում եմ, օգնեք ինձ…ինչ տեսակ մարդիկ էին իմ ծնողները, համարը փոխել են ու զանգերիս չեն պատասխանում: Արդեն մտածում եմ, թե ծախել են երեխեքին, հիմա ինչ անեմ…»,-հեկեկոցով խնդրանքը հաղորդեց Մարինեն:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ