24 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ալավերդիում հետազոտված 550 կանանցից 404-ն ունի ուռուցք /վիդեո/

Civil Voice –ի  հայացքն այս անգամ ուղղված է Ալավերդուն, քանի որ այստեղ իրականացված բժշկական վերջին հետազոտությունները խիստ տագնապային ցուցանիշներ են արձանագրել:

Համայնքի բնապահպանական սուբվենցիաներից  հատկացված 6,6 մլն. դրամով Ալավերդու բժշկական կենտրոնում զննության է ենթարկվել 1050  քաղաքացի: Կրծքագեղձի սոնոգրաֆիկ և մամոգրաֆիկ հետազոտությունների արդյունքում  պարզվել է, որ զննության ենթարկված   30-60 տարեկան 550 կանանցից ընդամենը 7 կնոջ կրծքագեղձն է առողջ եղել: 404 կնոջ մոտ ախտորոշվել է կրծքագեղձի մաստոպատիա, 20-ի մոտ հայտնաբերվել է ֆիբրոադենոմա, կիստոզ փոփոխություն է հայտնաբերվել 29-ի, ֆիբրոկիստոզ փոփոխություն ախտորոշվել է 85-ի մոտ: հետազոտվածներից 8 կնոջ մոտ հայտնաբերվել է չարորակ նորագոյացություն:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ