24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Մալաթիայում ծնողները սարսափած են, անծանոթը դպրոցականներին նստեցնում է իր ավտոմեքենան

«Հրապարակ»-ը գրում է․ «Քիչ առաջ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դպրոցներից մեկի ծնողը ահազանգել է մեզ։ Նա պատմում է, որ ոմն մեկը այցելում է վարչական շրջանի բոլոր դպրոցներ, երեխաներին նստեցնում իր ավտոմեքենան. «Սա գնում ա դպրոցներ, անծանոթ երեխաներին առաջարկում նստել իր մեքենան։ Մի քանի երեխա նստել, հետո իջել են։ Շատ-շատ սարսափած ենք»։

Նրա խոսքով` բազմաթիվ ծնողներ ահազանգել են ոստիկանություն, պատմել այս ամենի մասին, սակայն ոստիկանությունը ոչինչ չի անում։ Դպրոցականների ծնողները բացի նրա եւ նրա մեքենայի լուսանկարից ոչինչ չունեն, չգիտեն` ով է, որտեղից, անունն ինչ եւ ինչ է ուզում դպրոցականներից»։

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ