Թուրք ոստիկամը սեռական ոտնձգության է դիմել 12-ամյա երեխայի նկատմամբ
Թուրքիայում երեխաները շարունակում են բռնության զոհ դառնալ: Այս անգամ նմանատիպ դեպք է գրանցվել հարավային Ադանա նահանգում, սակայն արդեն ոստիկանության աշխատակցի մասնակցությամբ:
Թուրքական «Ekol TV»-ի հաղորդմամբ՝ ոստիկանության աշխատակիցը դպրոց գնալու համար տանից դուրս եկած օտարազգի 12 տարեկան աղջկան նախ մեքենայով հետևել, ապա կտրել է նրա ճանապարհը և ցույց տալով ոստիկանության աշխատակից լինելու հավաստագիրը՝ նրան նստեցրել մեքենան:
Նստեցնելուց հետո ոստիկանը մեքենան արագ վարել և հեռացել է, ապա երեխայի նկատմամբ սեռական ոտնձգության է դիմել:
Ոստիկանն աշխատանքից ազատվել է, իսկ Թուրքիայի դատախազությունը նրա նկատմամբ կալանավորման միջնորդություն է ներկայացրել դատարան «ոտնձգություն» և «երեխայի նկատմամբ սեռական բռնություն» գործադրելու հատկանիշներով: Նրան սպառնում է 8-ից 15 տարվա ազատազրկում:
Հանցանքի մեջ մեղադրվող անձը վերահսկողության տակ մնալու պայմանով այժմ գտնվում է ազատության մեջ: