22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Երբեւէ Հայաստանը չի ունեցել այդպիսի վախկոտ, թրքասեր ղեկավար

Այն, ինչ նախատեսել էինք անել, արեցինք՝ խանգարեցինք տվյալ ժամին իրենց գալը Եռաբլուր: Այս մասին այսօր «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում նշեց զոհված զինծառայողի ծնող Վիգեն Ասատրյանը:

«Քանի՞ կոպեկ արժի վախեցած գալը, սպասում է, որ ծնողները գնան, որ գա Եռաբլուր: Մենք չենք գնալու»:

Կլինե՞ն բախումներ, եթե վարչապետը գա. «Թող իրենք մտածեն, մենք սովոր ենք արդեն: 4 տարի  նկար պաչողի համար բախումը էակա՞ն է»:

Այսօր մեր երկիրը նորմալ ղեկավարի կարիք ունի, որ վերադարձնի հայի պատիվը, արժանապատվությունը եւ մնացածը, որ կորցրել ենք: Նա Արցախը հանձնել է հայրենասիրությունից դրդվա՞ծ: Եթե ինքը հայրենասեր է, ուրեմն ոչ մի նորմալ հայ հայրենասեր չի:  Երբեւէ Հայաստանը չի ունեցել այդպիսի վախկոտ, թրքասեր ղեկավար, ոնց որ ինքն է»:

Որդեկորույս ծնողները Եռաբլուրում են երեկվանից: Նրանք նախապես  հայտարարել են, որ  հավաքվելու են Եռաբլուրում, որպեսզի թույլ չտան Փաշինյանի  մուտքը եւ որ այսուհետեւ Եռաբլուրում օրակարգը որդեկորույս ծնողներն են թելադրելու:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ