03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Սուրիկ Խաչատրյանն ընդունել է Արմեն Աշոտյանին

Մարտի 24-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընդունել է աշխատանքային այցով Սյունիքի մարզ ժամանած ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին: ՀՀ Սյունիքի մարզպետի Գորիսի նստավայրում կայացած առանձնազրույցից հետո, մարզպետ Ս. Խաչատրյանն ու նախարար Ա. Աշոտյանն այցելեցին Գորիսի թիվ 4 ավագ դպրոց:

Գորիսի մշակույթի պալատի դահլիճում անցկացվեց աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր մարզպետ Ս. Խաչատրյանը: Խորհրդակցությանը ներկա էին  մարզի դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, դպրոցական առարկայական օլիմպիադայի մարզային և հանրապետական փուլում հաղթած աշակերտներ:

Իր ելույթում նախարարը ներկայացրեց կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները,  դրանց անհրաժեշտությունն ու առկա արդյունքները: Առաջնային համարելով ավագ դպրոցի կայացումը, նախարարը նշեց, որ պարտադիր կրթության 9-ամյա շեմը կբարձրացվի 12-ամյա մակարդակի: Նա առանձնակի դրվատանքով խոսեց Գորիսի թիվ 4 և Սիսիանի թիվ 3 ավագ դպրոցների կայացածության և բարձր կրթական մակարդակի մասին: Անդրադառնալով Սյունիքի մարզում հանրակրթական, միջին մասնագիտական, ավագ դպրոցներին և բուհական կրթությանը, նախարարը նշեց, որ մարզը առաջին տեղում է  ոսկե մեդալակիր աշակերտների թվով, առաջատարներից է դպրոցական առարկայական օլիմպիական շարժման մեջ:  

Դիմելով ներկաներին մարզպետ Ս. Խաչատրյանը նշեց.

-Հարգելի պարոն նախարար, ես, որպես Սյունիքի մարզպետ, իմ շնորհակալությունն եմ հայտնում մարզի կրթության ոլորտում ձեր կողմից իրականացվող աշխատանքների համար: Սյունեցին միշտ աչքի է ընկել իր կրթական կարողություններով,  ուստի այստեղ ներկա կրթության նվիրյալները, դպրոցի տնօրենները առանձնահատուկ պատասխանատվություն են կրում մարզի ուսումնական հաստատություններում կրթական բարձր մակարդակի  ապահովման համար, քաջ գիտակցելով, որ դա է մեր պետության առաջընթացի գրավականը:

Ս. Խաչատրյանն ու Ա. Աշոտյանը շնորհակալագրեր և դրամական պարգևներ հանձնեցին մարզի դպրոցական առարկայական օլիմպիադայի մարզային և հանրապետական փուլերում հաղթած 42 աշակերտների:

Այնուհետև մարզպետ Ս. Խաչատրյանը և նախարար Ա. Աշոտյանը մասնակցեցին Սիսիանի թիվ 5 հիմնական դպրոցի բակում տեղադրված Խաչաղբյուրի, Հովհաննես Թումանյանի, Ակսել Բակունցի, Կոմիտասի արձանախմբի և Հայոց գրերի հուշասյան բացմանը, կատարել Եղեռնի 100-ամյակին նվիրված ծառատունկ: Նյութը տրամադրեց Սյունիքի մարզպետարանի լրատվական ծառայությունը: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ