12 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՆԳՆ-ը մանրամասներ է հայտնել պայթյունի և հրդեհի վերաբերյալ

Գազալցակայանում տեղի է ունեցել հեղուկ գազի, դիզելի և բենզինի ցիստեռներից արտահոսք՝ հրդեհի բռնկումով։

Այրվել են Mercedes և Opel մակնիշի ավտոմեքենաներն ու կցորդիչով բեռնատարի վարորդի խցիկը, Zil մակնիշի բեռնատարի ցիստեռը։

Այրվել են լցակայանի տանիքի կառուցատարրերը (մոտ 120 քմ), պատուհաններն ու դռները, վնասվել են մոտակայքում գտնվող սառնարանները, վարչական շենքի տանիքը (մոտ 150 քմ) և գույքը, այրվել են պահեստի տարածքում գտնվող մոտ 40 քմ թափոններՀունիսի 7-ի ժամը 08։51-ի դրությամբ բոլոր ռեզերվուարներից արտահոսքը դադարեցվել է։ Տեղում հերթապահում է Փրկարար ծառայության 3 մարտական հաշվարկ՝ պարբերաբար իրականացնելով հովացման և սառեցման աշխատանքներ:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ են տեղափոխվել Կ․ Ս․-ն (ծնված 1980 թ․) և Գ․ Չ․-ն (ծնված 1991 թ․), այնուհետև՝ տեղափոխվել «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր։

Աբովյանի ԲԿ են տեղափոխվել Լ․ Հ․-ն (ծնված 2007 թ․), Հ․ Խ․-ն (ծնված 2001 թ․), Մ․ Գ․-ն (ծնված 1989 թ․), Ա․ Ա․-ն (ծնված 1990 թ․) և Լ․ Ս․-ն (ծնված 1963 թ․). Լ. Հ․-ն ստացել է համապատասխան բուժօգնություն և դուրս գրվել, իսկ մյուսները տեղափոխվել «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ