Վիետնամի բնակելի շենքում բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել
Վիետնամի մայրաքաղաք Հանոյում բնակելի շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 14 մարդ է զոհվել, ևս երեքը վիրավորվել են, հայտնում են պետական լրատվամիջոցները:
Հաղորդվում է, որ հրդեհ է բռնկվել բակում երկու շենքերի միջև, որոնք օգտագործվում էին էլեկտրական հեծանիվներ վաճառելու և վերանորոգելու համար:
Հրդեհը բռնկվել է Հանոյի կենտրոնական Կաու Գայայ թաղամասի հինգհարկանի շենքում ուրբաթ առավոտյան ժամը 12:30-ի սահմաններում:
«Հրդեհը մեծ էր՝ մի քանի պայթյուններով», – հայտնել է Վիետնամի լրատվական գործակալությունը (VNA):
Վիետնամի հանրային անվտանգության նախարարությունը հայտնել է, որ հրշեջները այրվող շենքից 7 մարդու են փրկել: