22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Միջին տարիքի միլիոնավոր մարդիկ գեր են. նոր հետազոտություն /Տեսանյութ/

Միջին տարիքի միլիոնավոր մարդիկ սխալմամբ ենթադրել են, որ գեր չեն, ասվում է իտալական հետազոտության մեջ, որն ուսումնասիրել է մարմնի ճարպի տոկոսը մարմնի զանգվածի ինդեքսի փոխարեն:

Հետազոտողները նշում են, որ ճարպակալման համար նոր, ավելի ցածր BMI-ի սահմանաչափի օգտագործումը ավելի ճիշտ պատկերացում կստեղծի, թե ով է ճարպակալած:

Տարիքի հետ մկանները նվազում են և ճարպը կուտակվում է գոտկատեղի օրգանների շուրջ, հաճախ առանց քաշի փոփոխության:

Անհրաժեշտ է գտնել մի գործիք, որը հեշտությամբ ստուգում է գիրությունը:

Դա կարելի է անել մարմնի զանգվածի ինդեքսի միջոցով:

BMI-ն հաշվարկվում է՝ չափահասի քաշը կիլոգրամներով բաժանելով նրա հասակի քառակուսու վրա՝ մետրերով:

Ասում են, որ 18,5-25 միավորը  ենթադրում է առողջ քաշ, 25-29՝ նրանք ավելորդ քաշ ունեն, իսկ արդեն 30 կամ ավելի միավորը նշանակում է, որ  նրանք գեր են:

Դա արագ և հեշտ մեթոդ է, որին աջակցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և բավականին ճշգրիտ է մարդկանց մեծ մասում, սակայն խնդրահարույց է, քանի որ  չի կարող տարբերել ճարպը, մկանը և ոսկորը:

40-80 տարեկան 4800 մեծահասակների ուսումնասիրությունը, որը ղեկավարվել է Հռոմի Տոր Վերգատայի համալսարանի կողմից և ներկայացվել է Ճարպակալման եվրոպական կոնգրեսում, դիտարկել է սա որպես այլընտրանք:

Նախկին հետազոտության համաձայն՝ տղամարդկանց ընդամենը 38%-ը և կանանց 41%-ն ուներ 30-ից բարձր BMI, բայց երբ նրանց մարմնի ճարպի տոկոսը հաշվարկվեց սկանավորման միջոցով, պարզվեց, որ 71%-ը և 64%-ը գեր են:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ