23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու այսօրվա «զարգացումները». Փաստ

Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ-անոնս էր հրապարակել ադրբեջանցիների կողմից առևանգված և Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի մասին։ Հարցազրույցի բովանդակության մասին ոչինչ ասված չէր, չնայած որ հայտարարում էին ծավալուն հարցազրույցի մասին: Դեռ այդ օրերին թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան քաղաքական շրջանակներն անհանգստություն էին հայտնում, իսկ իշխանական շրջանակները մատնանշում էին, որ Ալիևի ռեժիմը սպառնալիքների ներքո կարող էր նրան պարտադրել անել հայտարարություններ, որոնք կարող են ծանր հետևանքներ առաջացնել Հայաստանի և հայ ժողովրդի համար։ Սակայն ուշագրավ է, որ իրենց լրատվականներում ռեզոնանսային անոնս անելուց հետո այդ հարցազրույցն այդպես էլ չհրապարակայնացվեց: Փոխարենը այդ անոնսից ուղիղ երկու օր անց ասուլիս տվեց Նիկոլ Փաշինյանը և խոսեց Տավուշից տարածքներ հանձնելու մեկնարկի մասին՝ շեշտելով, որ դրանք երբեք Հայաստանինը չեն եղել: Եվս վեց օր անց նա «արագի մեջ» այցելեց Տավուշ՝ հանդիպելու Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ։ Իրականում հանդիպումը նեղ շրջանակի հետ էր՝ նախապես ընտրված ցանկով, սակայն տպավորություն էր, որ անձամբ գնում, հանդիպում, համոզում էր: Եվս մեկ անգամ այդ բնակավայրեր Փաշինյանն այցելեց վեց օր առաջ, խոստացավ բաներ, որոնց լրիվ հակառակի մասին հայտնի դարձավ այդ հանդիպումների հաջորդ իսկ օրը՝ ԱԳՆ հայտարարությամբ ու վարչապետի աշխատակազմի «պարզաբանմամբ»: Թե որքանով են միմյանց հետ կապված այս իրադարձությունները, ցույց կտա ժամանակը. փորձագիտական շրջանակները չեն բացառում, որ Ալիևի ռեժիմը կարող էր Արայիկ Հարությունյանի հարցազրույցն օգտագործել որպես կոմպրոմատ կամ շանտաժի հերթական միջոց՝ արագացնելու նշյալ տարածքների հանձնման գործընթացը: Իսկ թե ինչ է ասել Արայիկ Հարությունյանը, դժվար է նույնիսկ կանխատեսել…

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ