26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սկանդալային զեկույց Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին

«Լրագրողական հետաքննությունների ընթացքում բացահայտվել են պաշտոնյաների կողմից արտոնյալ գներով անշարժ գույք ձեռք բերելու, պետական հողեր ձեռք բերելու, պետական ծառայողների կասկածելի մեծ ակտիվների պաշտոնական ստուգման բացակայության, պետական գնումների պրակտիկայի՝ առանց հանրային մրցույթների անցկացման կասկածելի համբավ ունեցող կամ իշխանությունների հետ կապված կազմակերպություններից, ինչպես նաև հաճախ անօրինական գործունեությամբ զբաղվող ձեռնարկություններից, որոնց հաջողությունը կարող է կախված լինել իշխող կուսակցության բարձրաստիճան անդամների հետ կապերից»,- տարեկան զեկույցում գրում է Freedom House միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը՝ անդրադարձ կատարելով Հայաստանում պաշտոնյաների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց՝ 2023թ․ ցուցաբերած կասկածելի վարքագծին, փոխանցում է Yerevan.Today-ը:

«Իշխող կուսակցության քաղաքական գործիչների հետ փոխկապակցված ընկերություններին պետական մրցույթներ տրամադրելու պրակտիկան շարունակվում է, և հետաքննող լրագրողները նշում են խոշոր ձեռնարկությունների և բարձրաստիճան պաշտոնյաների միջև սերտ հարաբերությունների հետ կապված ռիսկերը»,- շարունակում է իրավապաշտպան կազմակերպությունը՝ հավելելով, որ, չնայած այս ամենին, վարչապետը մերժում է մտահոգությունները և կարծում, որ նման հարաբերությունները գտնվում են օրենքի սահմաններում:

Համաձայն զեկույցի, չնայած Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա, այնուամենայնիվ, ոմանք հրապարակավ կասկածի տակ են դրել կամ հերքել Փաշինյանի մտացածին հայտարարությունը: Բացի այդ, կոռուպցիոն գործերով հետապնդումները երկար ժամանակ է պահանջում և հաճախ ընտրովի է կիրառվում:

Զեկույցում շեշտվում է, որ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները 2023թ․ դեկտեմբերին դեմ քվեարկեցին Հայկուհի Հարությունյանին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնում վերընտրելուն: «Հարությունյանը մի շարք հետաքննություններ է նախաձեռնել իշխող կուսակցության ներկայացուցիչների և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ, ինչը գնալով ավելի շատ կասկածներ է առաջացնում կոռուպցիայի դեմ պայքարի կառավարության շահագրգռվածության և մտադրության վերաբերյալ»,- նշվում է զեկույցում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ